ԿարևորՀասարակություն

Կապանում Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար

Սեպտեմբերի 25-ին` ժամը 03։38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհ հրապարակի մոտ գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջի մի հատված վնասվել է․ տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կամուրջը  երկկողմանի փակ է երթևեկության համար։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն:

Կարդացեք նաև

Back to top button