
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ընդունում մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը։
«Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան պաղեստինյան ահաբեկչության առաջ ոչինչ չի պարտավորեցնի Իսրայելին։ Պաղեստինյան պետություն չի ստեղծվի», — պնդել է Նեթանյահուն իր գրասենյակի կողմից հրապարակված կարճ հայտարարության մեջ։
Ավելի վաղ՝ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն և Ֆրանսիան հայտարարել են Պաղեստին պետության ճանաչման մասին։ Սեպտեմբերի 21-ին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը։ Նրանց հայտարարությունների համաձայն՝ «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքին հետևելը խաղաղության և անվտանգության բանալին է և՛ պաղեստինցի, և՛ իսրայելցի ժողովուրդների համար։




