87 տարեկանում մահացել է աշխարհահռչակ իտալացի դերասանուհի, համաշխարհային լեգենդ Կլաուդիա Կարդինալեն։ Վեց տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Կլաուդիան աշխարհին է ներկայացել ավելի քան 170 ֆիլմերով, իր խոսքով՝ ապրել 170 կյանք։ Հայ լսարանին դերասանուհին հայտնի է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում մարմնավորած մայրիկի կերպարով։
«Ես հանկարծակիորեն հայտնվեցի ուշադրության կենտրոնում՝ թագադրված որպես Թունիսի ամենագեղեցիկ կին։ Ես մասնակցեցի Վենետիկի կինոփառատոնին, ու այդպես ամեն ինչ սկսվեց»,— ասել է դերասանուհին։
Իսկ այսպես սկսվածը աստղային մի ճանապարհ էր, որի ընթացքում նա հասցրեց գրավել աշխարհի հանդիսատեսին, դառնալ մեծանուն ռեժիսորներ Լուկինո Վիսկոնտիի և Ֆեդերիկո Ֆելինիի մուսան։




