ԿարևորՄիջազգային

ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել Սիրիայի հետ երկխոսությունը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կառուցողական հանդիպում են ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարայի հետ։

Ամերիկյան «X» ընկերության սոցիալական ցանցում դիվանագիտական աղբյուրների հրապարակումների համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են այն դժվարությունները, որոնց Սիրիան բախվում է անցումային շրջանում։ Ֆոն դեր Լայենն ու Կոշտան ընդգծել են, որ Եվրոպական Միությունն աջակցում է «սիրիացիների առաջնորդությամբ և արտաքին վնասակար միջամտություններից զերծ ներառական, խաղաղ անցումային գործընթացին»։

Բարձր պաշտոնյաները նաև հաստատել են ԵՄ պատրաստակամությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը Սիրիայի հետ, բավարարելու հրատապ հումանիտար կարիքները և աջակցելու երկրի վերականգնմանը։

Կարդացեք նաև

Back to top button