Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում աղուհացով, ազգային երգուպարով նշել են մարզային նշանակության կլինիկայի բացումը։ Կլինիկան ստեղծվել է Հարի Մանգուրյան հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ընկերների աջակցությամբ։ Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ինչը մարզի բնակչությանը ակնային խորացված հետազոտությունների և ամբուլատոր պայմաններում բուժման հնարավորություն կտա:
Եղվարդում, ուր ակնաբուժական սարքավորումներն արդեն նոր են, ակնաբույժները՝ վերապատրաստված, չեն բացառում, որ այսուհետև ոչ թե մարզից Երևան կգնան՝ բուժում ստանալու, այլ ճիշտ հակառակը։
մեկ րոպեից էլ քիչ




