ԿարևորՔաղաքական

Նոր Սահմանադրությունը ամենակարեւոր բարեփոխումն է ժողովրդավարության զարգացման համար. Փաշինյան

Նոր Սահմանադրության ընդունումը ժողովրդավարության զարգացման ճանապարհին ամենակարևոր բարեփոխումն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

«1995թ․ սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել և մեր Սահմանադրության օգտին չի քվեարկել, դա քաղաքական հարց է, բայց այստեղ կա նաև օրգանական հարց, օրգանական հարցն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում։ Ինքը չի համարում, որ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ ներհայաստանյան կյանքում մենք ապրում ենք այս կանոններով»,- ասել է նա վարչապետը։ 

Ըստ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի իրավակարգն այսօր նույնքան ատելի է Հայաստանի ժողովրդի համար, որքան ատելի է եղել Խորհրդային Միության, Ռուսական, Օսմանյան, Պարսկական կայսրությունների կողմից պարտադրված իրավակարգերը։ 

Կարդացեք նաև

Back to top button