ԿարևորՄիջազգային

Թրամփը խոստովանել է, որ ատում է իր քաղաքական հառակորդներին

Այս խոստովանությունը ԱՄՆ նախագահն արել է Արիզոնայի Գլենդեյլ քաղաքում, որտեղ տեղի է ունեցել սպանված պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրքի հրաժեշտի արարողությունը։

«Նա միսիոներ էր վեհ ու ազնիվ առաքելությամբ։ Նա չէր ատում իր ընդդիմախոսներին եւ նրանց համար միայն լավագույնն էր ցանկանում։ Այս հարցում ես Չարլիի հետ համաձայն չէի։ Ես ատում եմ իմ ընդդիմախոսներին եւ նրանց ամենալավը չեմ ցանկանում»,- ասել է Թրամփը։

Նախագահական տրիբունայում նկատել են նաեւ Իլոն Մասկին, որի հետ Թրամփը զրուցել է։ CNN–ը նշում է, որ սա, հավանաբար, նրանց առաջին հրապարակային շփումն էր «Մեծ եւ հիասքանչ օրինագծի» շուրջ վեճից հետո։ Հետագայում Թրամփը լրագրողներին ասել է, որ Մասկն է իրեն մոտեցել եւ ողջունել։ «Մեր հարաբերությունները շատ լավ են»,- նկատել է նախագահը։

31-ամյա Չարլի Քիրքը՝ պահպանողական երիտասարդական կազմակերպության Turning Point USA-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենը, սպանվել էր սեպտեմբերի 10-ին՝ Յուտա նահանգում` Utah Valley համալսարանում  ելույթի ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button