
Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայրաքաղաքում անցկացրել է ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ։ Նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում քայլերթից լուսանկարներ է հրապարակել։
















