
3 հայ բռնցքամարտիկ ոսկե մեդալի համար կպայքարի Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մինչև 23 տարեկանների հավաքականից եզրափակիչ են դուրս եկել 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 71 կգ Հարություն Հակոբկոխյանը, և 75 կգ Մարատ Միքայելյանը։
Կիսաեզրափակչում Պետրոսյանը հաղթել է Ուզբեկստանի, Հակոբկոպյանը Վենեսուելայի, իսկ Միքայելյանը Ռուսաստանի ներկայացուցչին։
Եզրափակիչները կկայանան սեպտեմբերի 20-ին։ Հայաստանի հավաքականը այս մրցաշարին մասնակցում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են նոյեմբերին Երևանում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։




