ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցները չվերականգնելու մասին բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցները չվերականգնելու մասին բանաձևը։ Ռուսաստանը, Չինաստանը, Ալժիրը և Պակիստանը քվեարկել են բանաձևի օգտին։ Խորհրդի ինն անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, դեմ են քվեարկել։ Երկու անդամ ձեռնպահ է մնացել։ Այսպիսով, վերականգնվում են Անվտանգության խորհրդի նախորդ բանաձևերում սահմանված սահմանափակումները։

Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նախաձեռնել էին «snapback» մեխանիզմի գործարկումը: Միաժամանակ, եվրոպական երկրները պատրաստակամություն էին հայտնել 30 օրով շարունակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի գործողության ժամկետը երկարաձգելու համար։

Բանաձևի ժամկետը, որը նախատեսում է Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացում, լրանում է հոկտեմբերի 18-ին։

Եթե ծանուցման պահից 30 օրվա ընթացքում որևէ պայմանավորվածություն ձեռք չբերվի, ՄԱԿ-ի նախորդ բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն, այդ թվում՝ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, բեռների ստուգումները և նրա հրթիռային ծրագրի սահմանափակումները։

Կարդացեք նաև

Back to top button