ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Միացյալ Նահանգներն արգելափակել Է Գազայի հարցով բանաձևը

Բանաձևը կազմել են 10 ոչ մշտական անդամները

Ամերիկայի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո Է դրել Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրելու խոչընդոտներն անհապաղ վերացնելու մասին բանաձևի նախագծի վրա:

Այդ փաստաթղթով Իսրայելը պետք Է պարտավորվեր անմիջապես և առանց նախապայմանների վերացնել արգելքները և մշտական մուտք տրամադրել ՄԱԿ-ի և միջազգային բարեգործական կառույցների ուժերով պարեն, բժշկական սարքավորումներ, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ Գազա հասցնելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 10 ոչ մշտական անդամների համատեղ կազմած նախագծով Համասի ահաբեկիչները և պաղեստինյան զինված այլ խմբավորումները կպարտավորվեին  անհապաղ և առանց վերապահումների ազատ արձակել բոլոր պատանդներին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը հավանություն են տվել նախագծին, սակայն 15-րդը՝ Միացյալ Նահանգները, կիրառել Է մշտական անդամին վերապահված վետոյի իրավունքը և ձախողել Է փաստաթղթի ընդունումը:

Գազայում զոհվել Է 65141 բնակիչ

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի զինյալները ներխուժել են հրեական ավաններ և սպանել են մոտ 1200 խաղաղ բնակիչների ու պատանդառել են ևս 251-ի: Դրանից ժամեր անց Իսրայելը նախաձեռնել Է լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք ցայսօր շարունակվում են:

Սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան դրությամբ Գազայում սպանված պաղեստինցիների թիվը 65 հազար 141 Է, վիրավորներինը՝ 165 հազար 925: Սովից անցած գիշեր մեկ երեխա Է մահացել:

Այդ մարդկանց պետք Է անհապաղ օգնել, սակայն իսրայելցիները թույլ չեն տալիս բեռնատարներին մուտք գործել Գազա: Բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունումը խափանվեց:

«Գազայում մարդածին սով»

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվարդ. «Մեզ առավել քան երբևԷ հրադադար է պետք, Իսրայելի ռազմական գործողությունների անխոհեմ ընդլայնումը մեզ ավելի է հեռացնում այնպիսի համաձայնագրից, որով հնարավոր կլիներ պատանդներին տուն վերադարձնել և Գազայում վերջ տալ տառապանքներին։ Գազայում ամբողջովին մարդածին սով Է, բնակիչները զոհվում են՝ իրենց ընտանիքների համար հուսահատորեն սննդի մնացորդներ որոնելիս»։

«Քանի՞ մարդ պետք Է սպանվի, մինչև հրադադարի հաստատումը»

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգ. «Չինաստանը խորապես հիասթափված Է այսօրվա քվեարկության արդյունքներից: Առճակատումը Գազայում գրեթե երկու տարի Է շարունակվում և աննախադեպ մարդասիրական ճգնաժամ Է առաջացրել: Հերթական անգամ Միացյալ Նահանգները խափանել Է գործնական քայլ կատարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձը: Քանի՞ անմեղ մարդ պետք Է սպանվի մինչև Գազայում հրադադարի հաստատումը»:

«Խորապես ցավալի Է, որ բանաձևն արգելափակվել Է»

ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուր. «Սովից մահացող նորածիններ, երեխաների գլխին կրակող նշանառուներ, խաղաղ բնակիչների զանգվածային սպանդ, ավերակներից ավերակներ տեղահանվող բնակիչներ, խորապես ցավալի է, որ այս բանաձևն արգելափակվել է: Դա Անվտանգության խորհրդին զրկել Է իր օրինական դերը կատարելու և ցեղասպանությանը վերջ տալու հնարավորությունից»:

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դաննի Դանոն. «Շնորհակալություն ենք հայտնում Միացյալ Նահանգներին այս կողմնակալ բանաձևը մերժելով՝ առաջնորդություն և բարոյական համոզմունք ցուցաբերելու համար»:

Նախագահողն ազդարարել Է նիստի ավարտը:

Թրամփը ՄԱԿ-ում ելույթ կունենա սեպտեմբերի 23-ին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի Ընդհանուր բանավեճը մեկնարկելու Է գալիք երեքշաբթի օրը: Առանցքային թեմաների շարքում կլինեն Գազան և Ուկրաինան: Սպիտակ տան խոսնակ Քարոլին Լևիթը հայտնել Է, որ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա Ընդհանուր բանավեճի առաջին օրը:

«ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 22-ին կմեկնի Նյու Յորք, որտեղ սեպտեմբերի 23-ին նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- ասել Է Լևիթը:

Կարդացեք նաև

Back to top button