ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին` այսօր, մտադիր է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի իր պաշտոնակից Սի Ծինփինի հետ եւ քննարկել չինական սոցիալական TikTok ցանցը ամերիկացի ներդրողներին վաճառելու հարցը։
Գործարքը ենթադրում է ստեղծել 50 մլրդ դոլար արժողությամբ նոր ընկերություն, որը կարող է ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ հարաբերությունները նորմալացնելու մեկնարկային կետ եւ հաջողված փորձ լինել։
Ըստ չինական ԶԼՄ-ների, գրում է Ъ- ն, հաջորդ փուլն արդեն կարող է լինել Թրամփի պետական այցը Չինաստան այս տարեվերջին եւ Ծինփինի պատասխան այցը ԱՄՆ 2026- թ.-ին։




