ԿարևորՄիջազգային

Հազարավոր բեռլինցիներ այս գիշեր լքել են իրենց տները

Գերմանիայի մայրաքաղաքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի չպայթած ռումբ Բեռլինի կենտրոնում՝ Միտտե շրջանում, Շպրեե գետում՝ Ֆիշերինզել կղզու մոտ։ Այն գտել են շինարարական աշխատանքների ժամանակ և որոշել վնասազերծել հենց ջրում։

Կեսգիշերին 500 մետր շառավղով տարածքի բնակիչները  տարհանվել են։ Մինչեւ տեղական ժամանակով առավոտյան 5-ը մոտ 10 հազար մարդ ստիպված է եղել լքել տունը։

Գործողության ժամանակ դադարեցվել է մետրոյի երկրորդ գծի երթևեկությունը, փակվել են մի շարք փողոցներ։ Տարհանման գոտում են եղել նաեւ մի քանի դեսպանատներ ու Բեռլինի սենատի շենքը։

Կարդացեք նաև

Back to top button