
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն, այսօր` սեպտեմբերի 19-ի ցերեկը, հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կնվազի` 8-12 աստիճանով։
Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։
Ցերեկը 18-20°C, երեկոյան` 13-15°C, գիշերը` 10-12°C։
Սեպտեմբերի 19-ին ամենացուրտ օրը արձանագրվել է 1987 թ.` 4.0°C, ամենատաքը` 2022-ին` 34.6°C։




