ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Պաղեստինի խնդրի միակ լուծումը երկու պետության տարբերակն է

Պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել Է 65 հազարը

Աստվածաշնչյան ելից գիրքը պատմել Է հրեաների արտագաղթի մասին, մեր օրերին Էլ մի նոր Էքզոդուս՝ տասնյակ հազարավոր թշվառ, հյուծված, հիվանդ տառապյալներ հրեից պետության հզոր բանակից են խուճապահար փախչում: Եվ հիմա շատերն են վրդովված ու զարմացած հարցնում՝ ինչպե՞ս կարող Էր ցեղասպանություն վերապրած ժողովրդի պետությունը դժբախտ մեկ այլ ժողովրդի հանդեպ կատարում գործողություններ, որոնք միանշանակ հավասարազոր են ցեղասպանության և պատերազմի հանցագործությունների:

Զոհերի թիվը Գազայում հատել Է 65 հազարի սահմանագիծը, վիրավորներինը մոտենում Է 165 հազար 700-ի: Գազայի հատվածում մարդը կարող Է սպանվել իր ավերված տան փլատակների մոտ նստած, պարենի համար հերթում կանգած, փոշոտ փողոցով անցնելիս: Ռումբը և հրթիռը տարիք, սեռ կամ սոցիալական վիճակ չեն ճանաչում ու զորուգիշեր սպանում են պաղեստինցիներին: Մարդիկ կյանքից են զրկվում նաև հիվանդություններից ու պարենի պակասից: ՄԱԿ-ի տվյալներով, սովից մահացել Է 432 մարդ, նրանցից 146-ը՝ երեխա: 

Որն Է այս մղձավանջին վերջ տալու արդյունավետ ուղին՝ ըստ մոլորակի երկրների գերիշխող մեծամասնության՝ միակ արդար լուծումը երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի խաղաղ գոյակցությունն Է: Հայեցակարգի հիմքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար 242 բանաձևն Է, որն ընդունվել Է 1967 թվականի նոյեմբերի 22-ին՝ այսպես կոչված «վեցօրյա պատերազմից» հետո:

«Քաղաքացիական անձինք չպետք է թիրախավորվեն։ Վերջակետ»

Երկու պետությունների նախագծով պետք Է Հորդանանից Միջերկրական ծով ձգվող տարածքում հռչակվի երկու իրավահավասար, անկախ պետություն՝ Պաղեստին և Իսրայել: Արևմտյան երկրները հայտնել են, որ մտադիր են ճանաչել Պաղեստինի անկախությունը:

Դա խնդրի միակ արդար լուծումն Է համարում նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի լիազորությունները հերթագայության կարգով ստանձնած Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը:

«Միակ ճանապարհը, որը կերաշխավորի իսրայելցիների և պաղեստինցիների միջև հարատև խաղաղությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը՝ երկու պետությունների տարբերակն Է»,- ասել Է Բերբոքը:

Գալիք երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 22-ին, մեկնարկում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի Ընդհանուր բանավեճի փուլը: Ենթադրաբար, հենց այս օրերին Էլ մի շարք պետություններ, այդ թվում Մերծ Բրիտանիան, Ֆրանսիան, կանադան, Ավստրալիան, այլ երկրներ կհայտարարեն Պաղեստինը ճանաչելու մասին:

Այս պահին հրատապը պաղեստինցիները սպանդը դադարեցնելն Է: Աննալենա Բերբոք. «Ակնհայտ է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պահանջունմ Է պաշտպանել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները, նրանք պետք է պաշտպանված լինեն՝ միշտ։ Եվ ես այդ հարցում նույնպես հստակորեն նշել եմ անցյալ ելույթներում, բայց ես կրկին այստեղ Էլ կասեմ՝ քաղաքացիական անձինք չպետք է թիրախավորվեն։ Վերջակետ»։

Պաղեստինի պատվիրակները դեռ չունեն ամերիկյան վիզաներ

Դեռ հայտնի չԷ՝ արդյո՞ք պաղեստինցիներին թույլ կտան մուտք գործել ԱՄՆ տարածք և մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող Է չտրամադրել վիզաներ:

Ահա, թե ինչ Է անցյալ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ասել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը. «Վերջ տվեք այս հանցանքին, վերջ տվեք հիմա, վերջ տվեք պաղեստինցի երեխաների և կանանց սպանություններին, դադարեցրեք այս ցեղասպանությունը, այլևս զենք մի ուղարկեք Իսրայել»:

Հեռավոր 1988-ին Էլ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմն Էր արգելել Պաղեստինի այն տարիների առաջնորդ, Պաղեստինի ազատազրկման կազմակերպության նախագահ Յասեր Արաֆաթի մուտքն Ամերիկա: ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանը գումարվել Էր Ժնևում, որտեղ Արաֆաթն ուղերձով Էր դիմել աշխարհին:

«Խաղաղություն հաստատելու ցանկությունը մեր ռազմավարությունն Է, դա ինչ-որ միջանկյալ մարտավարություն չԷ: Մենք հակված ենք խաղաղության, ինչ Էլ որ լինի»,- ասել Է Արաֆաթը:  

Եթե բիբլիական ժասմանակներում հրեաները Եգիպրտոսից Էին հեռանում, որ գտնեն իրենց Ավետյաց երկիրն, ապա 21-րդ դարում պաղեստինցիներն իրենց հայրենիքից են հեռանում, որ մի տեղ գիշերեն և չսպանվեն մինչև առավոտ:

Յասեր Սալեհը մեկն Է հարյուր հազարավոր դժբախտներից.

«Առավոտյան 4-ին ենք ճամփա ընկել, մեզ հետ երեխաներն են, մեկը նորածին Է, հիվանդ Է, 45-օրական Է, մահամերձ Է, ահավոր վիճակ Է, բոբիկ ենք, կքնենք փողոցում՝ լողափի մոտ»:

«Միասին Պաղեստինի հետ»

Տասնյակ անվանի աստղեր և ակտիվիստներ  Լոնդոնում՝ Ուեմբլիի մարզադաշտում բարեգործական համերգ են կազմակերպել, որ գումար հավաքեն պաղեստինցիների համար և հանրայնացնեն պաղեստինցիների կոտորածը դադարեցնելու պահանջը:

Ակցիայի անունն Է «Միասին Պաղեստինի հետ»: Համերգին մասնակցել են արաբ երաժիշտները, «Գորիլազ» և «Փորթիսհեդ» խմբերը, Բրայան Ինոն, Փոլ Վելլերը, կինոաշխարհից անգլիացի Բենեդիկտ Քամբերբատչը, ամերիկացի Ռիչարդ Գիրը:

«Այստեղ եմ իմ պաղեստինցի քույրերի և եղբայրների համար»,- ասել Է լեգենդար դերասանը:

Աստղերը պահանջում են Իսրայելից անհապաղ դադարեցնել պաղետսինցիների դեմ պատերազմը: Իսրայելը շարունակում Է ռազմական գործողությունը:

Կարդացեք նաև

Back to top button