Միացյալ Նահանգների նախագահի՝ Մեծ Բրիտանիա կատարած եռօրյա պետական այցի ժամանակ ևս չի շրջանցվել վերջին օրերին Նահանգներում նոր թափով քննարկվող Թրամփ-Էփշտեյն կապի թեման։ Այն նոր թափ է ստացել օրերս գաղտնազերծված 33․000 էջ փաստաթղթերի շնորհիվ։ Կա կասկած, որ Թրամփը ևս կապեր է ունեցել մեծահարուսներին «աղջիկներ մատակարարելու» հանցագործության հետ․ նա դատի է տվել այս կասկածը բարձրաձայնած New York Times-ին՝ պահանջելով 15 միլիոն դոլար փոխհատուցում։
Ջեֆրի Էփշտեյնը ամերիկացի ֆինանսիստ, բարերար և սեքսուալ հանցագործ էր։ Դեռ 2008-ին նա ձերբակալվել և իրեն մեղավոր էր ճանաչել կավատությամբ զբաղվելու և երեխաների հետ կապի համար։ Նա դատապարտվել էր 18-ամսյա ազատազարկման, սակայն ստացել էր իր գրասենյակում շաբաթական 6 օր աշխատելու թույլտվություն։ 13-ամսյա բանտարկությունից հետո նա ազատ արձակվեց և հաջորդ անգամ բանտ վերադարձավ 2019-ի հուլիսին։ Մեկ ամիս անց նրան գտան բանտախցում կախված։




