
ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը 2 հորիզոնականով բավարարել է իր դիրքերը եւ հիմա 103-րդ տեղում է։
Իսպանիայի ազգային հավաքականը գլխավորում է վարկանիշային աղյուսակը։ Երկրորդը Ֆրանսիան է, Արգենտինան նահանջել է ու այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Աշխարհի առաջնության որակավորման փուլում մեր մրցակիցները՝ Պորտուգալիան 5-րդ, Հունգարիան 41-րդ, Իռլանդիան 61-րդ տեղում են։




