
Մենք չենք պատրաստվում որևէ բան վերահսկել, Հայաստանը, ինչպես եղել է, կա կշարունակի մնալ ժողովրդավարական պետություն և ժողովրդավարական պետության մեջ բոլորը իրենց մտքերը, կարծիքները արտահայտելու հնարավորություն կունենան, «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ հարցը Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության հայեցակարգի նախագծի մասին էր, որտեղ նշված է, որ պետական ֆինանսավորմամբ ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, խրախուսեն տարածաշրջանում համակեցությունը։




