Պետական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին տրված թագավորական ճաշկերույթի ժամանակ Կառլոս[Չարլզ] 3-րդը իր ելույթում խոսել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի պատմության մասին` չշրջանցելով հյուսիսամերիկյան գաղութների անկախության համար պատերազմն ու շեշտել գործընկերության «նոր դարաշրջանի» մասին։
«Այսօր, երբ Եվրոպային կրկին սպառնում է բռնատիրությունը, մենք եւ մեր դաշնակիցները միասին կանգնած ենք Ուկրաինայի աջակցության համար, որպեսզի զսպենք ագրեսիան եւ խաղաղության հասնենք»,- ասել է նա։
BBC-ին շեշտում է, որ անգլիական միապետի խորհրդարանում ելույթները գրում են կառավարությունում, սակայն ճաշկերույթի ելույթների հեղինակության իրավունքի մասին ոչինչ հայտնի չէ։ Սակայն, ըստ հեռուստառադիոկորպորացիայի, կառավարության հանձնարարականները պետք է, որ հաշվի առնվեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր պատասխան ելույթում, քննադատելով նախկին` Բայդենի իշխանությանը, հիմնականում անդրադարձել է պատմական ժառանգության թեմային։
«Մենք պետք է պաշտպանենք այն բացառիկ ժառանգությունը, որը մեզ դարձրել է այն, ինչը որ կանք, մենք պետք է շարունակենք պաշտպանել անգլալեզու աշխարհի ժողովուրդներին եւ արժեքները, եւ մենք, իրոք, դրանք պաշտպանում ենք»,- ասել է Թրամփը։




