
Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:
«Ուրախ էի ողջունել նախարար Արարատ Միրզոյանին Հաագայում և ընդգծել մեր երկրների միջև ամուր կապը։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,- գրել է նա։
Դավիդ Վան Վելը նշել է, որ Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով Նիդերլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից փախստականների համար՝ նրանց մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով։
Glad to welcome Minister @AraratMirzoyan in the Hague and to reaffirm the strong bond between our countries. We highly value Armenia’s commitment to peace and stability in the region. 1/2 pic.twitter.com/pQEC2MqRsP
— David van Weel (@ministerBZ) September 17, 2025




