
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։
Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։
Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։




