ԿարևորՔաղաքական

Փարիզում քննարկվել են ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումից հետո  Երեւանի ձեռնարկած քայլերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել առաջիկա ծրագրերը, ինչպես նաև ընդգծել են ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը:

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հետագա խորացման հեռանկարները և, այս համատեքստում, Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցության հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը` մանրամասն անդրադառնալով նախանշված բարեփոխումների օրակարգին:

Կարդացեք նաև

Back to top button