ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social ցանցում գրել է, որ «այսօր մեծ պատիվ է ընձեռնվել 15 մլրդ դոլարի հայտ ներկայացնել New York Times-ի դեմ զրպարտության ու վիրավորանքի համար»։
Նա չի մանրամասնել, թե թերթի որ հրապարակումներն է համարում զրպարտություն, սակայն քննադատել է, որ այն աջակցել է նախագահի թեկնածու Քամալա Հարիսին։
Թրամփը պնդում է, որ New York Times-ը «տասնամյակներ շարունակ ստում է ձեր սիրելի նախագահի (երկուսն էլ իմ մասին!)», նրա ընտանիքի, բիզնեսի եւ ընդհանրապես երկրի մասին։
ԱՄՆ նախագահն արդեն սպառնացել էր New York Times-ին ֆինանսիստ, մանկապիղծ Ջեֆրի Եփշետնի հետ կապված հոդվածների հրապարակման համար։




