
Netflix-ի նկարահանած «Դեռահասություն» քառամաս հեռուստասերիալը Emmy մրցանակաբաշխության ժամանակ շահել է վեց մրցանակ, այդ թվում Օուեն Քուփերը դարձել է Emmy-ի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիրը։
Ֆիլմը դպրոցում տեղի ունեցած մարդասպանության մասին հոգեբանական դրամա է։ Ռեժիսորն է Ֆիլիպ Բարանտինին։
15-ամյա Քուփերը ստացել է մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերի համար, իսկ լավագույն դերի համար մրցանակը նույն սերիալում նկարահանված Սթիֆ Գրեմինն է։
Հիվանդների ու բժիշկների մասին պատմող ամերիկյան The Pitt-ը ճանաչվել է լավագույն լիամետրաժ սերիալ։
Emmy-ի մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է ամերիկյան Լոս Անջելեսում։




