
Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Մունխ Բատխույագի հետ եւ հաղթել 13:8 հաշվով:
74 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հրայր Ալիխանյանը մրցել է Իրանի ներկայացուցիչ Յոնես Էմամիչողայի հետ եւ պարտվել 0:6 հաշվով:




