ԿարևորՄիջազգային

Թրամփը խոստացել է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն Ռուսաստանից նավթ գնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն Մոսկվայից նավթ գնել։ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է ՆԱՏՕ-ի անդամներին և այլ երկրներին ուղղված իր նամակի տեքստը։

«Ես պատրաստ եմ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեցնեն իրենց գործողությունները և սկսեն նույն կերպ գործել, և եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները Ռուսաստանից նավթ գնելը դադարեցնեն », — ասել է Սպիտակ տան ղեկավարը։

«Այդ գործողությունները և Չինաստանի համար 50-100% մաքսատուքեր սահմանելու մասին ՆԱՏՕ-ի խմբային որոշումը, որոնք ամբողջությամբ կչեղարկվեն պատերազմի ավարտից հետո, մեծապես կօգնեն ավարտել այս մահացու, բայց ՀԻՄԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ», — հավելել է Թրամփը։

Նա նշել է, որ «Չինաստանը շատ ուժեղ վերահսկողություն ունի Ռուսաստանի նկատմամբ» և «այս հզոր մաքսատուրքերը կխարխլեն այդ վերահսկողությունը»։

ԱՄՆ նախագահը կրկնել է իր այն միտքը, որ ընթացող պատերազմն իրենը չէ, այլ «Բայդենի և Զելենսկու» պատերազմն է։ Նա պատերազմի կազմակերպիչների շարքում չի հիշատակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։

Կարդացեք նաև

Back to top button