ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը՝ միաժամանակ լուծելով դեպի Գյումրի չվերթերի խնդիրը

Ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը՝ միաժամանակ լուծելով դեպի Գյումրի չվերթերի խնդիրը․ «Ռադիոլուրի» հետ զրույցում  տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսպես է հիմնավորել կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրի անհարժեշտությունը։

Սիմոնյանի խոսքով՝ Շիրակ օդանավակայանում գրեթե ամեն օր 1 ավիաընկերություն է թռիչք իրականացնում` շաբաթական 5 կամ  6 անգամ։ Դա ռուսական «Պոբեդա» ընկերությունն է։ Հաստատված ծրագրով, թե՛ տեղական ավիաընկերությունները, և թե՛ այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կհայտնեն, օրինակ, բազավորվել Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններից որևէ մեկում, աջակցություն ստանալու նման հնարավորություն ունեն։ Իհարկե պետք է համապատասխանեն ծրագրի չափանիշներին ու ժամկետերը բաց չթողնեն։ Պարտադիր պայման է Գյումրիից մեկ չվերթ իրականացնելը։

Արմեն Սիմոնյանը անդրադարձել է նաև տեղական ավիափոխադրող մի քանի ընկերության՝ ծրագրի շուրջ ունեցած մտահոգություններին։

Կարդացեք նաև

Back to top button