ԿարևորՄիջազգային

Ալբանիայում արհեստական բանականության ստեղծած կնոջը նախարար են նշանակել

Պատմության մեջ առաջին անգամ Ալբանիայի կառավարության կազմում ընդգրկվել է արհեստական բանականության միջոցով ստեղծված նախարար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդի Ռաման՝ նորարարությունը ներկայացնելով որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց։

Ալբանիայի նոր կառավարության նիստում մեկ նախարարի աթոռ միշտ դատարկ կլինի, քանի որ նորանշանակ նախարար Դիելան մարդ չէ։ Ալբաներեն այն նշանակում է «արեւ»։ Նրան ներկայացնում են ալբանական ավանդական տարազով։  

Թեեւ նրա գոյությունը վիրտուալ է, սակայն ունի շատ հստակ լիազորություն։ Դիելան զբաղեցնելու է պետական գնումների նախարարի պաշտոնը, պատասխանատու է լինելու պետական գնումների մրցույթների բոլոր որոշումների համար։

Վարչապետի խոսքով՝ Դիելայի շնորհիվ այս գործընթացները կոռուպցիայից ամբողջովին զերծ կլինեն։ «Յուրաքանչյուր հանրային դրամ, որը ներկայացվելու է մրցութային ընթացակարգին, կլինի լիովին թափանցիկ», — վստահեցրել է Էդի Ռաման։

Ըստ պաշտոնական տվյալների` Դիելան արդեն կազմել է 36 600 թվային փաստաթուղթ եւ թվային հարթակի միջոցով տրամադրել մոտ հազար ծառայություն։

Կարդացեք նաև

Back to top button