Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ հանդիպումից հետո ներում է շնորհել 52 քաղբանտարկյալի։
Նրա աշխատակազմից հայտնել են, որ ներում ստացածների մեջ են նաեւ լիտվայի 6, Լատվիայի 2, եւ 1-ական Լեհաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի քաղաքացիներ։
Քաղբանտարկյալների մեծ մասը արդեն Լիտվայում է, սակայն հայտնի ընդդիմադիր, 69-ամյա Նիկոլայ Ստատկեւիչը հրաժարվում էր լքել երկիրը։ Նրան հետեւող բելառուս ուժայինները փորձում էին նրան ամեն կերպ արտաքսել։




