ԿարևորՄիջազգային

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն դատապարտվել է 27 տարվա ազատազրկման

Բրազիլիայի Գերագույն դատարանի կոլեգիան երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին մեղավոր է ճանաչել ռազմական հեղաշրջման կազմակերպման փորձի մեջ` 2022 թ․ ընտրություններում պարտվելուց հետո։

Բոլսոնարուի փաստաբանները դատավճիռը որակել են «անհեթեթ անհամաչափ» և խոստացել բողոքարկել այն «բոլոր` ընդհուպ միջազգային  մակարդակներում»։

70-ամյա Բոլսոնարուին հեղաշրջումը ղեկավարելու մեջ մեղավոր են ճանաչել Գերագույն դատարանի հինգ անդամներից չորսը։

2022 թվականի նախագահական ընտրություններում նա պարտվել էր իր ձախակողմյան մրցակցին Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որն այժմ կառավարում է երկիրը։

Ըստ դատարանի` թեև դավադիրներին չի հաջողվել ստանալ բանակի աջակցությունը, սակայն Բոլսոնարուի կողմնակիցները 2023 թ․ հունվարի 8-ին գրոհել են կառավարության շենքը։

Կարդացեք նաև

Back to top button