ԿարևորՄիջազգային

Իսրայելը հարվածել է Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» զինանոցներին

Իսրայելական բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին: Այս անգամ նրանց թիրախում եղել են այն օբյեկտները, որտեղ արտադրվել և պահվել է շիական «Հեզբոլլահի» ռազմական թևի զենքը, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:

Նպատակակետերը գտնվել են հանրապետության արևելքում գտնվող Բեքաա հովտում:

Հարված է հասցվել նաև Լիբանանի հարավում Զրարիա գյուղի մոտ գտնվող «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին, հավելել է բանակի մամուլի ծառայությունը:

«Ահաբեկչական ենթակառուցվածքների առկայությունը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի համաձայնագրերի խախտում է: Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել Իսրայելի պետության դեմ ցանկացած սպառնալիք վերացնելու համար», — զգուշացրել է բանակը:

Կարդացեք նաև

Back to top button