ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

ՆԳՆ-ն տեղադրել է իրազեկող արագաչափեր

Երևան-Սևան, Երևան-Էջմիածին և Դիլիջան-Իջևան ավտոճանապարհներին տեղադրվել են իրազեկող արագաչափեր, հայտնում են ՆԳՆ-ից։ Դրանց նպատակն է վարորդներին ևս մեկ անգամ տեղեկացնել տվյալ ճանապարհահատվածի համար սահմանված արագության մասին, ինչպես նաև զգուշացնել պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Անչափահասների անվտանգությունն առաջնահերթություն ունենալով՝ արագաչափերից մեկը տեղադրվել է Հաղարծին համայնքի դպրոցամերձ տարածքում, ինչը կստիպի վարորդներին լինել առավել զգոն հատկապես այն հատվածներում, որտեղ երեխաների ակտիվ շարժ կարող է լինել։

Խելացի արագաչափերի գործողությունները մատչելի ու հասանելի են բոլորի համար։

Եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է կանաչ գույնով, նշանակում է, որ ընթանում եք թույլատրելի արագությամբ։

Կարմիր գույնը նախազգուշացում է, որ գերազանցել եք սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։

Կարդացեք նաև

Back to top button