26 սոցցանց արգելափակելու որոշումը ոտքի է հանել Նեպալի երիտասարդությանը՝ դառնալով առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող բողոքի ակցիայի հիմքը։ Հազարավոր մարդկանց դժգոհությունն առաջացրած որոշումը չեղարկվել է, սակայն ցույցի ժամանակ սպանված ու վիրավորված ցուցարարների թիվը, երկրում կոռուպցիայի մակարդակն ու գործող իշխանությունների դեմ ժողովրդի դժգոհությունը միավորվել են՝ ստիպելով երիտասարդներին՝ Z սերնդին, հեղափոխական շարժում սկսել։ Այն ուղեկցվում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների տների, պետական կառույցների հրկիզմամբ։ Բանակը սպառնում է միջամտել գործողություններին, ցուցարարները պնդում են, որ երկրի ղեկավարումը պետք է անցնի երիտասարդների ձեռքը։
մեկ րոպեից էլ քիչ




