ԱՄՆ նախագահ Դոնայլ Թրամփը Կատարի իշխանություններին հավաստիացրել է, որ երկրի մայրաքաղաք Դոհայի վրա նախօրեին իրականացված Իսրայելի հարվածները այլեւս չեն կրկնվի, հայտարարել է Սպիտակ տունը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը տեղեկացրել է, որ երբ ամերիկյան կողմին հայտնի է դարձել Դոհան հարվածելու Իսրայելի ծրագրերի մասին, Թրամփը հանձնարարել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին այդ մասին հայտնել կատարցիներին։
«Թրամփը Կատարին համարում է ԱՄՆ-ի կարեւոր դաշնակից եւ բարեկամ եւ խորը ցավակցություն է հայտնում այդ հարվածի համար»,- ասել է Լեւիտը։




