ԿարևորՄիջազգային

Լեհ զինվորականները հաստատել են, որ ռուսական ԱԹՍ-ներ են խփել

Լեհաստանի հրամանատարությունը հաստատել է, որ այս գիշեր իր օդային տարածքում հարվածել է ռուսական անօդաչուների։

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման արդյունքում Լեհաստանի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի կողմից աննախադեպ խախտում է տեղի ունեցել։ Սա ագրեսիայի ակտ է, որը իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», — սոցիալական ցանցերում հայտարարել է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը։

Ավելի վաղ եւ Լեհաստանի վարչապետը, եւ լեհական հրամանատարությունը հայտնելով խախտման մասին` խուսափում էին դրանք ռուսական անվանել։

Հայտարարության մեջ նշված է, որ այժմ փնտրում են խոցված ԱԹՍ-ների բեկորները։

Հայտնում են նաեւ, որ երկինք են բարձրացել լեհական օդանավերը, ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչները, իսկ ՀՕՊ միջոցները բերվել են լիակատար ռազմական պատրաստականության։

Կարդացեք նաև

Back to top button