Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ գնում է, որպեսզի շարունակի ներկա ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ճանապարհը, հայտնում է BBC-ին։
Այսօր եւս Կատմանդուի փողոցներ են դուրս եկել կոռուպցիայի դեմ բողոքող ցուցարարները՝ անտեսելով երկրում հայտարարված անժամկետ պարետային ժամը։ ։ Այս ցույցերը հաջորդել են նախօրեին տեղի ունեցած բողոքի գործողություններին, որի ժամանակ 19 մարդ էր սպանվել։
Ցույցերը շարունակվում են, կառավարության դեմ զայրույթը չի նվազում։
Մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանը մասնակիորեն փակ է։
Տես նաեւ՝ Նեպալի իշխանությունները չեղարկել են սոցցանցերն արգելելու որոշումը` 19 զոհով ավարտված բողոքներից հետո




