91 տարեկանում Ջորջո Արմանին մնում էր ոչ միայն ստեղծագործական, այլև գործադիր տնօրենն ու միակ բաժնետերն այն ընկերության, որը հիմնել էր 50 տարի առաջ: Նորաձևության տունը հայտարարեց նրա մահվան մասին, գրելով՝ Ջորջո Արմանին աշխատել է մինչև իր վերջին օրերը՝ նվիրվելով ընկերությանը, հավաքածուներին և բազմաթիվ ընթացիկ և ապագա նախագծերին։ Բայց մինչև կյանքի վերջին պահը նույն կրքով ու ոգևորությամբ աշխատած Արմանին մահից մի քանի օր առաջ՝ իր վերջին հարցազրույցում մտորել էր այն մասին, որ գուցե պետք է ավելի քիչ աշխատեր։
Արմանին կին ու երեխաներ չուներ․ ժառանգ չթողեց, փոխարենը աշխարհին ժառանգեց նորաձևության իր կանոնները՝ մինիմալիզմ, տղամարդկանց ավելի ազատ ու հանգիստ պիջակներ, կանանցի հագուստի ավելի վստահ ձևվածք։




