Քաղաքական

Ռ. Կիրակոսյան. ԵՄ հետ հարաբերությունները փրկելու ցանկություն կա Երեւանում եւ Բրյուսելու

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

 

«ԵՄ հետ հարաբերությունները փրկելու անկեղծություն կա եւ Հայաստանում, և Բրյուսելում։ Սա մեծ հնարավորություն է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության բացասական հետևանքները: Սա կօգնի չեզոքացնելու այդ հետևանքները»,- այսօր հայտարարել է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ Հայաստանում ԵՄ գրասենյակում, որտեղ հյուրընկալել են էստոնացի փորձագետներին։

Ներկայցնելով ԵՄ անդամակցության իրենց երկրի փորձը՝ վերջիններս նշել են, որ 2003 թվականին Էստոնիայում բոլորը չէ, որ համամիտ էին այս քաղաքականությանը։ Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի ղեկավար Մարգե Մարդիսալու- Կահարը նշեց, որ ժամանակի ընթացքում բնակչությունը հասկացել է, որ բարեփոխումները Բրյուսելի համար չեն արվում, այլ բխում են էստոնացիների շահերից։

Անցած տարիներին Էստոնիայում միջին աշխատավարձը 400 եվրոյից բարձրացել է եւ նախորդ տարի կազմել 1028 եվրո։ Այդուհանդերձ արտագաղթի տեմպերը Էստոնիայում 5 տոկոս են կազմում: Մարդիսալու- Կահարը տեղեկացրել է, որ իրենց երկրից արտագաղթում են հիմնականում Ֆինլանդիա, քանի որ լեզուն մոտ է իրենց ու հեշտ է յուրացվում:

Back to top button