
81 տարեկանում մահացել է բրիտանական Supertramp ռոք խմբի համահիմնադիր եւ մեներգիչ Ռիք Դեւիսը, նշված է խմբի այսօր տարածած հայտարարության մեջ։
«Supertramp-ի հիմնադիր, մեներգիչ եւ երգերի հեղինակ Ռիք Դեւիսը մահացել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին բազմակի միելոմայի դեմ տասնամյա պայքարից հետո»,- նշված է խմբի սոցցանցերում տեղադրված գրառման մեջ։ Երգիչը մահացել է Լոնգ Այլենդի իր տանը։
Ռիք Դեւիսը Supertramp-ը հիմնել է 1969 թվականին կիթառահար Ռիչարդ Փալմերի, թմբկահար Ռոբերտ Միլարմի եւ բաս վոկալիստ Ռոջեր Հոջսոնի հետ։
Խումբը համաշխարհային հաջողության է հասել 1970-ականներին Breakfast in America ալբոմից հետո, որն արժանացել է «Գրեմմի»-ի երկու մրցանակի։ Այն բաժանվել էր 1988-ի համաշխարհային համերգային շրջագայությունից հետո, սակայն 1990-ականների վերջին կրկին միավորվել էր։
«Ռիքի երաժշտությունն ու ժառանգությունը ոգեշնչում է շատերին եւ վկայությունն է նրա, որ մեծ երգերը երբեք չեն մեռնում, դրանք հավերժ են»,- նշված է Supertramp-ի հայտարարության մեջ։




