
Եվրոպական պատվիրակությունն այս շաբաթ Վաշինգտոնում քննարկելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման համատեղ գործողությունները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին ու նշել էր, որ եվրոպական առաջնորդների հետ Վաշինգտոնում քննարկելու է Ուկրաինայի թեման։
Bloomberg-ի տեղեկություններով՝ 19-րդ փաթեթով ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել ռուսական որոշ բանկերի եւ էներգետիկ ընկերությունների դեմ։ Բացի այդ, պատժամիջոցները կարող են ընդգրկել ռուսական վճարային համակարգերը, վարկային քարտերը եւ կրիպտոարժութային բորսան։
ԵՄ-ի աղբյուրները Bloomber-ին հայտնել են, որ քննարկվում է նաեւ Ղազախստանի դեմ միջոցներ կիրառելու հնարավորությունը՝ պատժամիջոցները շրջանցելու համար։




