ԿարևորՄիջազգային

Գիշերային հարձակումներ․ Ուկրաինայի կառավարության շենքում հրդեհ է բռնկվել

Կիևում գիշերային հարձակման հետևանքով զոհվել է մեկ տարեկան երեխա և երիտասարդ մի կին, մի տարեց կին էլ մահացել է ապաստարանում, վիրավորվել է 18 մարդ, հայտնել են ուկրաինական իշխանությունները:

Ուկրաինայի կառավարության գլխավոր շենքում խոցված ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել :

«Առաջին անգամ թշնամու հարձակման հետևանքով վնասվել է կառավարության շենքը, տանիքը և վերին հարկերը։ Փրկարարները մարում են հրդեհը։ Մենք կվերականգնենք շենքերը, բայց կորած կյանքերը չեն կարող վերադարձվել։ Թշնամին ամեն օր ամբողջ երկրում ահաբեկում է մեր ժողովրդին», — Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի խոսքերը մեջբերել է УНИАН-ը։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն ավելի վաղ հայտնել էր, որ «հրդեհ է բռնկվել Պեչերսկի շրջանի վարչական շենքի վերին հարկում»։ Ուկրաինայի կառավարությունը գտնվում է Պեչերսկի շրջանում։

Հարձակման է ենթարկվել նաև Օդեսան, հրդեհներ են բռնկվել բազմահարկ շենքերում, հայտնել են իշխանությունները: Կրիվոյ Ռոգի ղեկավարը նույնպես հայտնել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակման մասին:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ կեսգիշերից մինչև ժամը 06:30-ը ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 69 անօդաչու թռչող սարք։

Հայտարարության համաձայն՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում խոցվել է 21, Վորոնեժի մարզում՝ 13 անօդաչու թռչող սարք, մնացած ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի և Ռյազանի մարզերում, նաև Ազովի ծովում և Ղրիմում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ևս 31 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցվել է ժամը 20:00-ից մինչև կեսգիշեր։

Կարդացեք նաև

Back to top button