ԿարևորՄիջազգային

Դոնալդ Թրամփի հրամանով Պենտագոնը վերանվանվեց Պատերազմի նախարարություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով երկրի Պաշտպանության նախարարությունն անվանափոխել է Պատերազմի նախարարություն:

«Կարծում եմ, որ սա հաղթանակի և ուժի ուղերձ է հղում»,-Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նրա խոսքով, նման անվանումն ավելի տեղին է՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը:

Պաշտպանության նախարարությունը նոր անվանումը կօգտագործի որպես երկրորդական անուն, իսկ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կկոչվի պատերազմի նախարար։

Պենտագոնը պատերազմի նախարարության իրավահաջորդն է։ Վերջինս ստեղծվել էր որպես նախարարություն դեռևս 1789 թվականին և գործել մինչև 1947 թվականը։

Կարդացեք նաև

Back to top button