ԿարևորՀասարակություն

«EXPO 2025»-ում Հայաստանի տաղավար այցելուների թիվը գերազանցել է մեկ միլիոնը․ Արարատ Միրզոյան

ՀՀ վարչապետի Ճապոնիա այցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել սոցիալական իր էջերում՝ տեղեկացնելով, որ «EXPO 2025»-ում Հայաստանի տաղավար այցելուների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը։

«Պատմություն, մշակույթ, նորարարություն, տեխնոլոգիաներ և բարգավաճում․ սա ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն է, այլև այն հիմնարար գաղափարները, որոնց վրա խարսխվում է մեր մոտեցումը խորացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա նշանավորեց երկկողմ հարաբերություններում բացառիկ հանգրվան և դրեց ապագա գործընկերության նոր հիմքեր»,- գրել է Միրզոյանը:

Կարդացեք նաև

Back to top button