Եթե Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում հայտնվեն արտասահմանցի զինվորներ, ռուսաստանցի զինվորականները նրանց կդիտարկեն որպես օրինական ռազմական թիրախներ, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ եթե ձեռք բերվի երկարաժամկետ խաղաղություն, Ուկրաինայում արտասահմանյան զորքերի կարիք չի լինի։
Պուտինը նաև նշել է, որ «իմաստ չի տեսնում» Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման մեջ, քանի որ, իր կարծիքով, պայմանավորվածության գալը «գործնականում անհնար է», սակայն պատրաստ է նման հանդիպմանը և Մոսկվան դրա լավագույն վայրն է։




