ԿարևորՄիջազգային

Թրամփը՝ Վաշինգտոնից, Պուտինը՝ Վլադիվոստոկից. իրար հետ խոսելու խնդիր չունեն  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է մոտ ժամանակներս զրուցել Պուտինի հետ։

Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տանը տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Պատրաստվում եմ։ Մենք շատ լավ երկխոսություն ունենք»,- հայտարարել է նա։

Իր հերթին Ռուսաստանի նախագահն էլ նշել է, որ Թրամփի հետ ունի «բաց երկխոսություն եւ պայմանավորվածություն, որ անհրաժեշտության դեպքում կարող են զանգել իրար»։

«Նա գիտի, որ ես բաց եմ այդ խոսակցության համար, եւ ինքը, նույնպես։ Ես դա գիտեմ։ Սակայն առայժմ Եվրոպայի հետ խորհրդակցությունների արդյունքների մասին խոսակցություն չի եղել։ Հիմա դժվար է դա անել։ Ես Չինաստանից նոր եմ եկել, հիմա այստեղ եմ։ Հաղորդակցության հետ խնդիրներ չկան»,- ասել է Պուտինը Վլադիվոստոկում, որտեղ ներկա է Արեւելյան տնտեսական համաժողովին։

Կարդացեք նաև

Back to top button