ԿարևորՄիջազգային

Մարկ Ցուկերբերգը դատի է տվել Facebook-ին

Ամերիկացի իրավաբան, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի համազգանվանակիցը դատական հայց է ներկայացրել սոցիալական ցանցի դեմ, բողոքելով, որ այն արգելափակել է իր հաշիվը՝ կեղծ մեղադրանք ներկայացնելով, թե «ինքը  յուրացրել է հայտնի մարդու անունը», հաղորդում է BBC-ին։

Մարկ Ս Ցուկերբերգը պնդում է, որ վերջին ութ տարում իր հաշիվն արգելափակվել է հինգ անգամ՝ մի քանի հազար դոլարի վնաս պատճառելով։

Ինդիանայից սնանկության գործերով փաստաբանը պնդում է, որ արդեն 38 տարի զբաղվում է իրավաբանական գործունեությամբ. դեռ այն ժամանակվանից, երբ այժմ հայտնի ու աշխարհի հարուստ մարդկանցից մեկը՝ Մարկ Ցուկերբերգը, դեռ սեղանի տակ չոչ էր անում։

Facebook-ը կառավարող Meta ընկերությունը հայտարարել է, որ վերականգնել է փաստաբանի հաշիվը եւ միջոցներ է ձեռնարկում նման սխալներ թույլ չտալու համար։

Կարդացեք նաև

Back to top button