ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՏեսանյութեր

Ծուխն ու մարդկանց տարհանումը բեմադրված են, փրկարարների աշխատանքը՝ ոչ․ նշվել է փրկարարի օրը

Օպերայի և բալետի թատրոնի տանիքը ծխով է պատված։ Մարդիկ տարհանվում են, փրկարարները՝ անցնում գործի։

Տասնյակ գործողություններ տեղի են ունենում միաժամանակ, հայացքով անգամ հնարավոր չէ հետևել՝ ով ինչ է անում։

Փրկարարների մի խումբն օգնում է այրվող մեքենայում մնացածներին, մյուսը՝ հանգցնում հրդեհը, մեկ ուրիշը՝ հենց տանիքից պարանով իջեցնում է վիրավորներին։

Սա միայն ցուցադրական գործողություն է, որը տեղի է ունենում փրկարարների օրվա կապակցությամբ։ Այսպես մարդիկ կարող են խաղաղ պայմաններում տեսնել՝ ինչ են անում փրկարարներն այն պահին, երբ վրա է հասնում վտանգը։ Նրանք այնտեղ են՝ վտանգի հենց կենտրոնում, դրա հետ կռիվ տալու ու չեզոքացնելու անզիջում որոշմամբ։

Կարդացեք նաև

Back to top button