ԿարևորՀասարակություն

Վարորդական վկայականի տեսական եւ գործնական քննությունները հնարավոր կլինի հանձնել տարբեր ստորաբաժանումներում

Քաղաքացիները վարորդական վկայականի տեսական քննությունը կարող են այսուհետ հանձնել հաշվառման մի բաժնում, իսկ գործնականը՝ այլ։ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը համապատասխան փոփոխություններ է կատարել քննությունների կարգում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ գործող կարգը ճկուն չէ, իսկ կատարված փոփոխությունները կնպաստեն նաեւ քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածության հավասար բաշխմանը և հերթերի կրճատմանը։ 

 «Քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել, թե որ օրն է հասանելի, և եթե, պայմանականորեն, տեսական քննությունը հանձնել են Երևանում, իսկ մոտակա օր հասանելի է Շիրակի մարզում, ապա կարող են գրանցվել և հանձնել գործնական քննությունը այդ մարզում»,- ասել է նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button