
Arm Roads Info բջջային հավելվածի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվում հանրապետության մարզերում, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Ապարանի Հարթավան բնակավայրում բնակիչներին ներկայացվել են հավելվածի նպատակը, հնարավորությունները, օգտագործման ձևը։

Arm Roads Info անվճար բջջային հավելվածի միջոցով հնարավոր է արձանագրել և ուղարկել ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առկա թերությունների մասին ինֆորմացիա՝ այդպիսով նպաստելով այդ թերությունների արագ վերացման գործընթացին։
Բջջային հավելվածը հասանելի է PlayMarket-ում և AppStore-ում։
Հավելվածը մեխանիկորեն տեղորոշում է գտնվելու վայրը։ Օգտատերը պետք է արձանագրի թերությունը, լուսանկարի, կցի հավելվածում, գրի մեկնաբանություն, նշի իր էլեկտրոնային հասցեն և ուղարկի։
Նշված էլ. հասցեին ստացված նամակում անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը, և Ձեր ուղարկած ինֆորմացիան կուսումնասիրվի մասնագետների կողմից, ընթացք կտրվի՝ ծանուցելով Ձեզ հետագա գործողությունների մասին։




