Գերմանիայում ՏԻՄ ընտրություններից երկու շաբաթ առաջ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում արդեն մահացել է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ արմատական կուսակցության վեց թեկնածու։ Սա սոցցանցերի օգտատերերին կասկածելի է թվում։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քարոզարշավի ընթացքում մահացել են նաեւ «կանաչների» եւ սոցիալ-դեմոկրատների թեկնածուներ եւս։ Ոստիկանության համար այս մահերը կասկածելի չեն, ուղղակի կառույցը հայտարարում է, որ նման իրավիճակներում ստիպված են նոր քվեաթերթիկներ տպել։
Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին։ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում ապրող 18 մլն քաղաքացիներն ընտրություն են կատարելու 20 հազար թեկնածուներից։
BBC-ին նշում է, որ քաղաքական գործիչների շրջանում մահերի մեծ քանակը մարդկանց կասկածելի է թվում եւ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք տալիս։




